Մեկնարկել են Երեւանի ավագանու ընտրությունները
05/05/2013 09:33
Նմանատիպ
Այսօր առավոտյան ժամը 08:00-ից Հայաստանի մայրաքաղաք Երևանի 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերում մեկնարկեցին Երեւանի ավագանու ընտրություններ, որոնք կտեւեն մինչև 20.00: Այսօրվա ընտրությունների արդյունքում Երեւանը կունենա իր 55-րդ քաղաքապետը:
Ըստ ՀՀ Ոստիկանության հրապարակած տվյալների` ընտրողների վերջնական ցուցակը ներառում է 816 475 մարդ:
Հիշեցնենք, որ այսօրվա ընտրություններում պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները և «Բարև Երևան» նախընտրական դաշինքը:
Երեկ հայտարարված էր լռության օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում