«Բարեւ Երեւան»-ի տեղեկատվական կենտրոնը կհավաքագրի ընտրությունների հետ կապված ահազանգերը

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Մայիսի 5-ին, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:

Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00

Մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930,
Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:
Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում