ՀԱԿ-ը կարձանագրի ընտրությունների հետ կապված ահազանգերը

Այսօր առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից։

Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար կարելի է զանգահարել կենտրոնական շտաբ’ հետևյալ հեռախոսահամարներով’

055 27.94.94
091.26.27.11
098 68.60.13

ՀԱԿ-ից հայտնում են, որ կապվել կարելի է նաև գրելով հետևյալ էլեկտրոնային փոստերին:
ancelections2012@gmail.com
levonpresident2008@gmail.com:

Հետևեք մեզ նաև Telegram-ում