Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ համայնքների ղեկավարների
05/05/2013 10:37
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցող մի խումբ համայնքների ղեկավարների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրի իրականացումը, նշելով, որ տեսական եւ գործնական գիտելիքների համադրումը դրականորեն կազդի համայնքի ղեկավարների աշխատանքի վրա:
Հանդիպմանը արծարծվել են նաեւ համայնքներում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: