Քաղաքացին տեղում ջնջել է անձնագրի կնիքը

Երևանի Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում, որտեղ քիչ անց կվեարկի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է ընթանում: Ինչպես տեղեկացնում է Times.am-ի լրագրողը, գրանցված 1940 ընտրողներից դեռևս քվեարկել են 410-ը:

Մեր լրագրողին հայտնի դարձավ, որ առավոտյան, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից մեկը, հենց տեղամասում թաց անձեռոցիկով ջնջել է անձնագրում դրված կնիքը, որից հետո տեղամասի քարտուղարը կապվել է ԿԸՀ և զեկուցել կնիքի ջնջվելու մասին: Ստացված ցուցումների համաձայն, ընտրատեղամասի թանաքամանում խառնել են նաև սովորական թանաք և շարունակել ընտրական գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում