Ավագանու ԲՀԿ-ական թեկնածուն անարգել ելումուտ է անում ընտրատեղամասում

Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասի բացվելուց 10 րոպե անց արդեն կուտակումներ էին, և ընտրատեղամասում 15-ից ավելի անձինք կային: Հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը այդ փաստին ուշադրություն դարձրեց այն բանից հետո, երբ «Բարև Երևանի» վստահված անձը եկավ և արձանագրեց այդ փաստը և նախագահից պահանջեց միջոցներ ձեռնարկել: Ընտրատեղամասում հաշվարկվեց 15-ից ավելի ընտրող, նախագահը փակեց դուռը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:

Իսկ տեղամասի բացվելու հետո և ամբողջ ընթացքում ազատ ելումուտ էր անում ԲՀԿ ավագանու թեկնածուն (լուսանկարում): Անցած’ խորհրդարանական ընտրություններում այս անձը ներկայացել էր Աջափնյակ թաղամասի բնակիչ, թեկնածու Գրիգոր Գրիգորյան: Այս տարվա ցուցակում նա 18-րդն է: Այն ժամանակ էլ նույն վարքագիծն էր դրսևորում’ մուտքի մոտից նաև ուղորդելով ընտրողներին, ինչը անում էր նաև այսօր:

Տեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը պարբերաբար զրույցի էր բռնվում թեկնածուի հետ, ժամանակ առ ժամանակ էլ զգուշացնու, որ դուրս գա տարածքից, քանի որ թեկնածուն իրավունք չունի լինել ընտրատեղամասում: 

Չնայած նախագահի զգուշացումներին’ թեկնածուն շարունակում էր կրկին մտնել, զրուցել և դուրս գալ:

ԲՀԿ-ի ավագանու թեկնածուին չազդեց նաև ոստիկանության աշխատակիցների զգուշացումները, նա շարունակում էր տարբեր պատրվակներով մտնել և դուրս գալ ընտրատեղամաս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում