Ոստիկանությունը ներկայացնում է արդեն գրանցված ընտրախախտումները

ՀՀ Ոստիկանությունը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ կատարվող քննությունների մասին տեղեկատվություն
05.05.2013 թ. ժամը 11.30-ի դրությամբ:

Ըստ աղբյուրի, մինչեւ նշված ժամկետը Ոստիկանությունը ստացել է վեց դիմում: Դրանցից չորսը ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներն են, ըստ մեկ հաղորդման` քաղաքացու մոտ հայտնաբերվել է երկու քվեաթերթիկ, իսկ մեկ հաղորդում վերաբերում է քվեաթերթիկը նկարահանելու շուրջ ծագած վեճին: 

Ոստիկանությունը նյութեր է պատրաստում նշված դեպքերն ուսումնասիրելու համար:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում