Սերժ Սարգսյան. Ընտրել եմ համեստ մարդու

Քիչ առաջ 9/11 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քվեարկության էր եկել առաջին տիկնոջ’ Ռիտա Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, քվեարկությունից հետո երկրի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ ձայնը տվել է հանուն զարգացող և բարեկեցիկ, ավելի հարմարավետ Երևանի համար:

«Ընտրել եմ համեստ մարդու, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացում ունի Երևանի քաղաքապետի և ընդհանրապես քաղաքապետարանի դերի և տեղի մասին Հայաստանի պետական կառավարման համակարգում և ընդհանրապես քաղաքականության մեջ»,-ասաց ՀՀ նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Ս. Սարգսյանը շեշտեց, որ այս պահին նման գնահատականներ տալու ժամանակը չէ:
«Այդ մասին պարզ կլինի ժամը 20:00-ից հետո»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում