ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ներկայացնում է 05.05.13, ժամը 11:30 դրությամբ ստացված Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու տալիս է հաղորդումների մասին բացատրություններ: 

Այսպես, մինչեւ նշված ժամը ստացվել է 26 հաղորդում, որոնց մեջ կան հաղորդումներ ընտրողների խմբերի
փոխադրման, տեղամասից դուրս կուտակումների,  ընտրողների ուղղորդման, ընտրացուցակների անճշտությունների, ընտրական գործընթացին խոչընդոտելու մասին: Յուրանքչյուր դեպքին առանձին-առանձին անդրադարձ է կատարվում եւ պատշաճ մեկնաբանվում: 

Ըստ մի հաղորդման, օրինակ, «Աջափնյակ վարչական շրջանի 6․01 ընտրատեղամասում վաղ առավոտից նկատվում էին կուտակումներ: «Բարև Երևան» դաշինքի վստահված անձն այդ կապակցությամբ աղմուկ բարձրացրեց ընտրատեղամասում, ինչի պատճառով վեճ առաջացավ նրա և հանձնաժողովի անդամների միջև: Բացի այդ, նույն ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանիների համամասնական ցուցակում ընդգրկված Գրիգոր Գրիգորյանը պարբերաբար ելումուտ էր անում տեղամաս ( արգելվում է օրենքով), ինչն առաջացնում էր հանձնաժողովի նախագահի զայրույթը»: Միջադեպը պարզաբանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը` նշելով, որ «Այն որ վեճ է եղել դա իրականությանը չի համապատասխանում, իսկ այն բողոքին որ Գրիգոր Գրիգորյանը պարբերաբար մուտք է գործում դա իրականությանը համապատասխանում է և նախագահը դիմել է ոստիկանին և վերջինիս դուրս են հրավիրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում