ՀԱԿ վստահված անձը որևէ խախտում չի նկատել

Երևանի Ավան վարչական շրջանի 1/10 ընտրատեղամասում ընտրական գործընթացում մինչ այս պահը որևէ խախտում կամ թերություն չի արձանագրվել: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է ընտրական հանձնաժողովի քարտուղար Սարգիս Մազմանյանը: «Գրանցված 1976 ընտրողներից արդեն քվեարկել են 540-ը: Ընտրողների հոսքը շարունակվում է», – նկատել է Մազմանյանը’ նշելով որ որևէ միջազգային դիտորդ դեռևս չի այցելել իրենց տեղամաս: «Դիտորդական առաքելություն իրականացնում են միայն տեղական կազմակերպությունները: Ինչ վերաբերվում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին, ապա մեզ մոտ ներկա չեն միայն «Առաքելությու» կուսացկության վստահված անձինք»:

ՀԱԿ վստահված անձ Ելենա Դանիելյանը Times.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ խախտում դեռևս չի նկատել: «Անհանգստացնում է միայն ընտրատեղամասից դուրս մարդկան կուտակումները, սական օրենքով սահմանված կարգով մենք վերահսկում ենք նրանց մուտքը տեղամաս, որպեսզի այստեղ նույնպես լուտակումներ չլինեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում