«Բարեւ Երեւան»-ն ընտրախախտումներ է արձանագրում

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը տեղեկատվություն է տարածել գրանցված ընտրախախտումների վերաբերյալ: Ըստ աղբյուրի, 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:

Ըստ աղբյուրի, գրանցվել են նաեւ ճնշումներ ընտրատեղամասերում, արձանագրվել է թանաքի ցնդման դեպք: «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ահազանգել է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:

Դաշինքն արձանագրել է նաեւ, որ Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք:

Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում