Օսկանյանին զարմացրել է ընտրողների «աննախադեպ ակտիվությունը»

Հայաստանի Գրողների միության շենքում տեղակայված 9/24 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել նաև ԲՀԿ համամասնական ցուցաի առաջնորդ Վարդան Օսկանյանը:

Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, քվեարկությունից հետո Օսկանյանը պատասխանել է հավաքված լրագրողների հարցերին: Իր խոսքում նա նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի լավ ապագայի: Նախկին արտգործնախարարին զարմացրել է «մարդկանց աննախադեպ ակտիվությունը ընտրություններին»: Չնայած Վ. Օսկանյանը արդեն իսկ տեղեկացված է որոշակի խախտումների մասին, բայց որևէ գնահատականներ նա դեռևս չցանկացվ հնչեցնել: «Ես դեռ շտաբում չեմ եղել: Երևում են մարդկանց կուտակումներ տեղամասերի մոտ, որոնք ժամանակին չեն հարթվում: Բայց պետք է ամբողջը ամփոփել, հետո հանդես կգանք գնահատականներով», – ասել է ԲՀԿ թեկնածուն:

Նշենք, որ 9/24 ընտրատեղամասում գրանցված են 1349 ընտրող, որոնցից Օսկանյանի քվեարկելու պահին քվեարկել էին դեռևս 180-ը: Ընտրատեղամասում ներկա էին ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցությունների վստահված անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում