Տիգրան Սարգսյան. Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»:

Վարչապետի խոսքով՝ իր ընտանիքը քվեարկության է եկել տոնական տրամադրությամբ: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում