ԲՀԿ-ական թեկնածուն շարունակում է ելումուտ անել Աջափնյակի ընտրական տեղամասեր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/04 տեղամասում ԲՀԿ ավագանու անդամներից մեկը շարունակում է ելումուտ անել տեղամաս’ խանգարելով ընտրական գործընթացը: Այդ մասին Times.am-ի հետ զրույցում ասել է ընտրական հանձնաժողովի դաշնակցական քարտուղար Վազգեն Դալլաքյանը: Վերջինս նշել է, որ մինչ այս պահը տեղամասում գրանցվել է ևս մեկ միջադեպ: «Քաղաքացիներից մեկը եկել էր ընտրության և տեսել, որ իր անվան դիմաց նշված էր, իբր արդեն քվեարկել է: Խնդիրը տեխնիկական է և մենք արձանագրություն չենք կազմել», – ասել է Դալլաքյանը: Նշենք սական, որ հիշատակված փաստը արձանագրվել է ԲՀԿ վստահված անձանց կողմից:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու ԲՀԿ-ական թեկնածուի 6/01 ընտրատեղամաս ելումուտ անելու մասին տեղեկատվություն էր տարածել նաև Hetq.am-ը: Անցած’ խորհրդարանական ընտրություններում այս անձը ներկայացել էր Աջափնյակ թաղամասի բնակիչ, թեկնածու Գրիգոր Գրիգորյան: Այս տարվա ցուցակում նա 18-րդն է: Այն ժամանակ էլ նույն վարքագիծն էր դրսևորում’ մուտքի մոտից նաև ուղորդելով ընտրողներին, ինչը անում էր նաև այսօր:
Տեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը պարբերաբար զրույցի էր բռնվում թեկնածուի հետ, ժամանակ առ ժամանակ էլ զգուշացնու, որ դուրս գա տարածքից, քանի որ թեկնածուն իրավունք չունի լինել ընտրատեղամասում:

Չնայած նախագահի զգուշացումներին’ թեկնածուն շարունակում էր կրկին մտնել, զրուցել և դուրս գալ:

ԲՀԿ-ի ավագանու թեկնածուին չազդեց նաև ոստիկանության աշխատակիցների զգուշացումները, նա շարունակում էր տարբեր պատրվակներով մտնել և դուրս գալ ընտրատեղամաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում