ԲՀԿ-ն երթուղայիններով մարդկանց բերում է ընտրության

ԲՀԿ-ն երթուղայիններով և տաքսիներով մարդկանց բերում է Դավիթաշենի 5/08 ընտրատեղամաս  ընտրության:Այս մասին գրում է 1in.am-ը: 5/08 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության դեպք: 

Այս ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամը պարզել է, որ քաղաքացու անձնագրի մեջ արդեն իսկ դրված է եղել քվեարկության կնիքը, իսկ իշխանական անդամները պնդում են, որ քվեաթերթիկը չի գցվել քվեատուփ: Այժմ ոստիկանությունը տեղում փորձում է պարզել, թե ինչպես է երկու կնիք հայտնվել քաղաքացու անձնագրի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում