Ոստիկանությունը շարունակում է ներկայացնել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների մասին տեղեկատվություն 05.05.2013 թ. ժամը 13.30-ի դրությամբ: 

Ըստ աղբյուրի, մինչեւ նշված ժամը, Ոստիկանությունը գրանցել է ընտրախախտման հաղորդման 18 դեպք:  Ըստ հաղորդագրության, դեպքերից 7-ը վերաբերում են ընտրակաշառք բաժանելուն, 2-ը կապված են գունավոր գրիչների հետ, 1 հաղորդում կա ընտրատեղամասի մոտ կուտակումների մասին, գրանցվել է քվեաթերթիկը նկարելու 2 դեպք, գրանցվել է կռվի 1 դեպք, 1 ընտրող ընտրությանը մասնակցել է առանց գրանցման:

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում բոլոր նշված հաղորդումները քննելու եւ ընթացք տալու համար:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում