Ոստիկանությունը զենք-զինամթերք է հայտնաբերել
05/05/2013 14:30
Նմանատիպ
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 07.25-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 1 շենքի աղբարկղի մոտ զենք-զինամթերք կա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են առանց գործարանային համարի, անհայտ արտադրության 9 մմ տրամաչափի 2 ինքնաձիգ՝ քանդված վիճակում, 2 դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 3 պահունակ, ատրճանակի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 690 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում