7/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է. ԲՀԿ-ականը ներխուժել է ընտրատեղամաս

Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում է  «168 ժամ» պարբերականը:

Ըստ աղբյուրի, ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել:

Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասին, և այս պահին ծեծկռտուքը շարունակվում է բակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում