Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով. Հ.Սահակյան

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը արձագանքեց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի’ Panorama.am-ին տված մենկաբանությանը.

«Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով: Հիշելով իր ՝ լրագրողական տարիները և օգտագործելով ՀԺ-ում ժամանակին ձեռք բերված հմտությունները ԲՀԿ քարոզչության պատասխանատուն կրկին լծվել էր հոդվածներ մոգոնելու գործին՝ այս անգամ ստեղծագործելով գոյությոոն ունեցող և չունեցող մարդկանց անուններով: 90-ականների գործելաոճի մասին նա լավ կիմանա, եթե որևէ բան մոռացած էլ լինի՝ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը կհուշեն: Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին»,- նշեց Հ.Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում