Ոստիկանությունը հերքում է տարածված տեղեկատվությունը
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն’ Երևան քաղաքի Հր. Քոչարի 27Ա բն. 12-ում 2005 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված չէ այդ բնակարանի նախկին բնակիչ Ջեմմա Համայակի Մկրտչյանը, սակայն վերջինիս տվյալները շարունակում են մնալ ընտրացուցակում: Բնակարանի սեփականատեր Կարեն Հարությունյանը նախորդ ընտրությունների ժամանակ զգուշացրել է այդ մասին, սակայն անարդյունք:
Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:
Ջեմմա Համայակի Մկրտչյանը հանդիսանում է Երևան քաղաքի Հր. Քոչարի 27Ա շենքի 12 բնակարանի նախկին բնակիչ և նշված հասցեում հաշվառված է 11.06.1970 թ-ից: Վերջինիս հաշվառումից հանելու խնդրով Արաբկիրի անձնագրային ծառայությունում երբևէ դիմում չի ստացվել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում