«12/19 ընտրատեղամասում որևէ արտառոց դեպք չի գրանցվել». ՀԱԿ ներկայացուցիչ

12/19 ընտրատեղամասում որևէ արտառոց դեպք չի գրանցվել: Ներկայացնելով ընտրատեղամասում ընտրությունների ընթացքը’ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հանձնաժողովի անդամներից ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սարնգյուլ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ մինչ այս պահը որևէ թերություն, կուտակում չի եղել, ամեն ինչ հանգիստ է ընթանում: Ս.Հովհաննիսյանը նշեց, որ «Կենտրոն» հետուստաընկերությունից էլ նկարում են ամեն ինչ:

Նա հայտնեց նաև, որ 15:30-ի դրությամբ 1947 ընտրողից մասնակցել են 720-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում