Ստամբուլի հայկական եկեղեցում պատարագի ժամանակ կրակոցներ են հնչել

Թուրքիայում անհայտ անձը կրակ է արձակել, երբ հայկական եկեղեցում պատարագ էր մատուցվում:

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի եկեղեցու առջև անհայտ տղամարդը հրազենով 7 կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի:

Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, սակայն կրակոցները խուճապ են առաջացրել եկեղեցում հավաքված հայերի շրջանում: Կրակ արձակած տղամարդը դեռ չի ձերբակալվել:

Նշվում է, որ միջադեպը հետևել է Թուրքիայի ամենահայատյաց կազմակերպություններից ԱՍԻՄ ԴԵՐ-ի իրականացրած ակցիային, որի ժամանակ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» երկշաբաթերթի օրինակներ են այրվել:

Այս մասին տեղեկացնում է HayNews.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում