18:00-ի դրությամբ ոստիկանությունը գրանցել է 56 ընտրախախտման մասին տեղեկատվություն

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ տեղեկատվություն 05.05.2013 թ. ժամը 18.00-ի դրությամբ: 

Ըստ տեղեկատվության, մինչեւ նշված պահը ոստիկանություն գրանցվել է 56 ընտրախախտման մասին հաղորդագրություն: 

Դրանց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ընտրակաշառքների, մեկից անգամ ավել քվեարկության, ընտրատեղամասերում ճնշումների, ընտրատեղամասերի տարածքում կուտակումների մասին հաղորդագրությունները:

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում նշված տեղեկություններն ստուգելու եւ հետաքննություն սկսելու համար: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում