Ոստիկանությունը 19:30-ի դրությամբ ստացել է ընտրախախտումների մասին 63 հաղորդում. դեպքերը քննվում են

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով
ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ տեղեկատվություն 05.05.2013 թ. ժամը 19.30-ի դրությամբ: 

Եւ այսպես, մինչեւ նշված ժամանակը ոստիկանությունն ստացել է ընտրախախտման 63 հաղորդագրություն:

Ընտրակաշառքների, ճնշումների, ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների եւ այլ ընտրախախտումների մասին հաղորդումները քննվում են ոստիկանության կողմից:    

Հետևեք մեզ նաև Telegram-ում