Ոստիկանություն. Անճշտությունը պարզվել է

ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է համացանցում տեղ գտած տեղեկատվությունը:

«www.zham.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ 9/02 ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղար Սոֆյա Ղևոնդյանը հայտարարել է, որ ընտրության ներկայացած առնվազն 3 քաղաքացիներ հայտնաբերել են, որ իրենց բնակարաններում անծանոթ մարդիկ են գրանցված /Չ. Բեգոյան, Վ.Դավթյան և Մ. Էլմասյան/:

Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Չ. Բեգոյանը Չինար Մինասի Բեգոյանն է /ծնված 27.09.1992 թ./, ով 13.09.2012 թ.-ին Երևան քաղաքի Նար-Դոսի 36Ա շենքի բն. 3 հասցեում հաշվառվելու փոխարեն տեխնիկական վրիպման հետևանքով հաշվառվել է Նար-Դոսի 36 շենքի բն. 3 հասցեում: Անճշտությունը շտկվել է:

Ընտրացուցակներում առկա անճշտությունները շտկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգքրի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից դիմումներ չեն ստացվել:

Վաղինակ Ռոբերտի Դավթյանը’ /ծնված 29.08.1972 թ./ հանդիսանալով Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 34 բն. 13 հասցեի սեփականատեր 23.08.2011 թ.-ին իրավաչափորեն հաշվառվել է նշված հասցեում: Այնուհետև վաճառելով բնակարանը չի դիմել լիազոր մարմնին ըստ բնակության վայրի հաշվառվելու համար: Վերջինիս հաշվառումից հանելու համար Էրեբունու անձնագրային ծառայություն չի դիմել նաև բնակարանի նոր սեփականատեր Անահիտ Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Մառլենա Հակոբի Էլմասյանին, ապա վերջինս Երևան քաղաքի Քաջազնունու փ. տուն 25 հասցեում հաշվառվել է դեռևս 16.08.2001 թ.-ին: Վերջինիս հաշվառումից հանելու համար նշված հասցեի սեփականատիրոջ կողմից Էրեբունու անձնագրային ծառայությունում դիմում չի ստացվել:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում