ԲՀԿ-ի օգտին երկու անգամ քվեարկելու առթիվ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17.00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ’ երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում