Արմեն Աշոտյանն` Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

 ԿԳՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀԿ-ն հաղթում է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված ընտրություններում:

«Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպել և իրականացրել էին 464 ընտրատեղամասային հանձնաժողովներ:

ՀՀԿ ներկայացուցիչները նախագահ էին և քարտուղար 206 ընտրատեղամասերում:

ԲՀԿ-ն՝ 144-ական, ՀԱԿ-ը՝ 36-ական, ՀՅԴ՝ 26-ական, Ժառանգությունը՝ 26-ական տեղերում:

Յուրաքանչյուր կուսակցություն կարող էր ունենալ մինչև 3 վստահված անձ ամեն ընտրատեղամասում:

Ընտրական գործընթացին կարող էր մասնակցել 1 վստահված անձ:

Այսինքն՝ ՀՀԿ – մինչև 1392 վստահված անձ, ոչ իշխանական ուժերը՝ մինչև 5 568 վստահված անձ:

Իմի բերելով այս տվյալները’ փաստում ենք, որ ընտրությունները կազմակերպվել և վերահսկվում էին ոչ իշխանական ուժերի կողմից, ինչը էլ ավելի է ընդգծում ՀՀԿ-ի ուրվագծվող և արժանապատիվ հաջողության կարևորությունը»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում