Ստյոպա Սաֆարյան. Երեկ ունեցանք քվեի վաճառք

«Երեկ ունեցանք ոչ թե ընտրություն, այլ խայտառակ, ավանդույթի համաձայն’ քվեի վաճառք, ընտրողի ուղղորդում, իսկ վերջում’ «տոկոսի խփում»: Դա ընտրություն չէր, քանի որ ընտրողի կամքը ձևավորվում է առանց ճնշումների և գայթակղությունների, իսկ նախօրեին նման բան տեղի չունեցավ»,- Aysor.am-ի հետ զրույցում, գնահատելով նախօրեին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, նման կարծիք հայտնեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը:

Երեկվա ընտրությունը, Ս. Սաֆարյանի գնահատմամբ, անազնիվ եղանակով քվեների ամփոփում էր. «Անազատ ընտրություն»:
Իսկ այդ ամենը Ս. Սաֆարյանը վերագրում է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին. «Տեղամասից դուրս ԲՀԿ-ն որոշ առումներով կրկնում էր ՀՀԿ-ին: ԲՀԿ- ն ձայն բերելու մեթոդով գործում էր ՀՀԿ-ի դաշտում, սակայն ապօրինության դաշտում ՀՀԿ-ն անգերազանցելի է»:

Ինչ վերաբերում է վերահաշվարկին, ապա Ս. Սաֆարյանը նկատեց, որ դեռ հայտնի չէ’ կոնկրետ որ ընտրատեղամասերում վերահաշվարկ կարվի, սակայն նա վստահ է’ «Բարև Երևանը» կպահանջի վերահաշվարկ:

Իրենց հետագա գործողությունների հետ կապված Ս. Սաֆարյանը դժվբարացավ որևէ բան ասել’ նկատելով, որ այսօր կքննարկեն, պարզ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում