Քվեների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ ուժերը կարող են ներկայացնել այսօրվա ընթացքում’ ժամը 12.00-ից 18.00-ն

Երևանի ավագանու ընտրությունների քվեների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ ուժերը կարող են ներկայացնել այսօրվա ընթացքում’ ժամը 12.00-ից 18.00-ն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Դիմումները պետք է ներկայացվեն համապատասխան ընտրական ընտրատարածքային հանձնաժողովներ: Դիմում կարող է ներկայացնել տվյալ ուժի վստահված անձը կամ թեկնածուն, եթե նա ներկա է եղել տվյալ տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում