ՀՀԿ-ն պահպանել է սեփական դերը, տեղը եւ նշանակությունը մայրաքաղաքի ընտրություններում. Ալ. Մարգարով

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի դիտարկմամբ’ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ կար հիմնական քաղաքական ուժը’ ՀՀԿ-ն , որը պահպանել էր սեփական դերը, տեղը եւ նշանակությունը մայրաքաղաքի ընտրություններում: Մյուս կողմից կային այլ ուժեր, որոնք փորձում էին հանդես գալ որպես ընդդիմություն, եւ կային ուժեր, որոնք պարզապես ունեին իրենց կշիռը քաղաքական դաշտում:

«Այս ընտրությունները ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, այլեւ շատ պարզ, հասկանալի պատճառով արտացոլում էին նաեւ քաղաքական ինչ-որ պայքար, ոչ քաղաքական կոնտեքստում»,- նշեց Մարկարովը:

Նրա գնահատմամբ’ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում մասնակից քաղաքական ուժերը փորձում էին ներկայացնել ոչ իրենց մասնագիտական կարողությունները, այլ ընդամենը քաղաքական հատկանիշները:

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում