Կցանկանայի, որ իմ դուստրը կարողանա կրկնել Յուդիթ Պոլգարի ուղին. Լ.Արոնյան

Լևոն Արոնյանն իր կարծիքն է հայտնել կանանց շախմատի մասին: Արոնյանն ասել է, որ տարբերություն կանանց ու տղամարդկանց շախմատի միջև չպետք է լինի, քանի որ շախմատը սպորտի միակ ձևն է, որտեղ կանանց ուժերը համազոր են տղամարդկանց ուժին:

«Ես շատ կցանկանայի, որ իմ որդին կամ դուստրը շախմատ խաղար: Շատ կցանկանայի, թե Աստաված տա, ես դուստր ունենամ, որ նա կարողանա կրկնել Յուդիթ Պոլգարի ուղին: Ես այդ թեմայով շատ եմ խոսում, կցանկանայի, որ և մեր հայաստանյան դպրոցներում, և ամենուր աղջիկները դադարեին մասնակցել կանանց մրցաշարերին, այլ ուղղակի շախմատ խաղային»,-ասել է Արոնյանը chesspro.ru-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում