Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների բախման արդյունքում սպանվել է ադրբեջանցի
06/05/2013 13:11
Նմանատիպ
Մոսկվայում չեչենների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:
Ինչպես տեղեկանում է ԱՊԱ ադրբեջանականլրատվական կայքը , դեպքը տեղի է ունեցել երեկ, «Բաքու» հյուրանոցի մերձակայքում: Զինված չեչենները ադրբեջանցիների հետ բախման ժամանակ գործածել են հրազեն: Արդյունում, 1984թ-ին ծնված, ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Իսմայիլովն ուսի և կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, ևս երկու ադրբեջանցի դանակի կտրած-ծակած վնասվածքով հոսպիտալացվել են:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ’ «կանխամտածված սպանություն» և 222-րդ’ «հրազենի ապօրինի կրելը» հոդվածների հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն են սկսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում