Համլետ Հարությունյան. Հենց սկսում են ընտրությունները` մեկ ամիս առաջ սկսում են խոսել ընտրախախտումների մասին

Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմաննա ասաց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Մեզ մոտ հենց սկսում են ընտրությունները, դրանից արդեն մեկ ամիս առաջ սկսում են խոսել ընտրախախտումների մասին, սակայն պետք է շնորհավորել բոլոր մասնակիցներին, քանի որ լուրջ ընտրախախտումներ այդ օրը չեն եղել»,- ասաց Հարությունյանը:

Նա նաև շեշտեց, որ այս ընտրությունները բավականին հանգիստ էին’ առանց ծեծկռտուքների և լուրջ միջադեպերի: «Հանրապետական կուսակցության տարած հաղթանակն այնքան ակնհայտ ու համիզոիչ է, որ այդ ընտրախախտումները, որոնց մասին խոսվում է, չի նսեմացնում հաղթանակը և ավագանիում նրա կատարած աշխատանքը»,- նշեց Հարությունյանը:

Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների գրանցած արդյունքին’ Հարությունյանն ասաց, որ իր համար անսպասելի էր դա: «Անսպասելի էին ոչ միայն «Օրինաց երկիր» կուսակցության, այլ նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության գրանցած արդյունքները»,- ասաց Հարությունյանը’ հավելելով, որ տպավորիչ չէր նաև «Բարև Երևան»-ի արդյունքը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում