Ընդունո՞ւմ է «Բարև Երևանն» ընտրությունների արդյունքները

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս պահին լիազորված չէ ասել՝ ընդունելի՞ են, թ ե ոչ երեկ կայացած՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

«Բոլոր գնահատականները կտրվեն «Բարև Երևանի» կողմից»,- Tert.am-ին ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Հովսեփ Խուրշուդյանը նաև չի կարող պատասխանել, թե արդյոք քննարկվո՞ւմ են Արմեն Մարտիրոսյանի մանդատ վերցնել-չվերցնելու կամ ավագանու տարբեր անդամներ ինքնաբացարկների հարցերը, որովհետև այլ բան է լինել քաղաքապետ, մեկ այլ բան՝ պարզապես ավագանու անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում