Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ Սոչիի գագաթնաժողովին և ակնկալում է հանդիպում Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ Սոչիի գագաթնաժողովին և ակնկալում է հանդիպում Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես հույս ունեմ երկկողմ հանդիպում տեղի կունենա: Ես մասնակցելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի է ունենալու մայիսի 14-ին Սոչիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում