Պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետը

Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները և ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում