Իրանը մտադիր չէ անմիաջականորեն մասնակցել Սիրիայում ընթացող իրադարձություններին
06/05/2013 13:51
Նմանատիպ
Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային՝ կառավարական զորքերին վերապատրաստելու հարցում, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:
«Որպես մուսուլմանական երկիր՝ մենք աջակցում ենք Սիրիային, և եթե նրանց օգնություն պետք լինի՝ զինվորականներին պատրաստելու հարցում, ապա մենք պատրաստ ենք օգնել»,-ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Իրանցի գեներալը նաև ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ անմիջական մասնակցություն ունենալ Սիրիայում ընթացող գործողություններին՝ կառավարական զորքի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում