Գուրգեն Արսենյան. ԲՀԿ-ն գնահատական կտա վաղը

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին ԲՀԿ-ն գնահատական կտա վաղը:
Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:

Նա նշեց, որ ողջ գիշեր աշխատել է, իսկ հիմա հոգնած քնած է, վաղը մեկնաբանություն կտա:

Մեր այն հարցին, թե ի՞նչ քնելու ժամանակ է, չէ որ Երեւանի ավագանու ընտրություններին զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը, Արսենյանը պատասխանեց. «Շատ լավ էլ առողջ քնով կարելի է քնել, իսկ վաղը արդեն վերլուծել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում