Հայ շախմատիստ Կարեն Մովսիսյանը Մայորկայի մրցաշարում առաջատարների շարքում է
06/05/2013 15:12
Նմանատիպ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրոսմայստերներ Սալվադոր դել Ռիո դե Անխելիսի (Իսպանիա), Վլադիմիր Պետկովի (Բուլղարիա) եւ Ստանիսլավ Սավչենկոյի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում են Armchess.am կայքից:
Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դել Ռիո դե Անխելիսը:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը մրցաշարն ավարտեց 6 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում