Ատրճանակով բանկ մտած քաղաքացին գրանցված է Ավանի հոգեբուժարանում

Այսօր’ ժամը 11.15-ի սահմաններում, ատրճանակով տղամարդը ներխուժել է Թումանյան փողոցում գտնվող «Ինեկոբանկ» ՓԲԸ գլխավոր մասնաշենք:

Բանկի աշխատակիցները միանգամից տեղյակ են պահել իրավապահ մարմիններին, ովքեր էլ անմիջապես արձագանքել են:

Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակիցների կողմից տեղափոխվել է բաժին:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից` տղամարդը 1982-ին ծնված Արթուր Գյուլումյանն է: Նա իր ձեռքին ունեցել է խաղալիք ատրճանակ: Նա բանկ էր մտել’ մուծում անելու համար: Ոստիկանությունից հավաստիացրեցին, որ Գյուլումյանը որևէ մեկին չի ահաբեկել:

Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Ա. Գյուլումյանը գրանցված է Ավանի հոգեբուժարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում