Դարանակ գյուղը կունենա հինգ ավագանի

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն`Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղական համայնքի ավագանու մայիսի 5-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 165 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 109-ը:

Ավագանու 5 տեղերի համար քվեարկված 7 թեկնածուներից ընտրված չճանաչվեն առավել ձայներ ստացած 5-ը՝ անկուսակցական Հասմիկ Մարտիկյանը (26), ՀՀԿ անդամ Ալեքսեյ Մարգարյանը (25), «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Խաչատուր Շաբոյանը (21), ՀՀԿ անդամներ Անահիտ Մանուկյանը (13) և Կարեն Ավագյանը (12): Ի դեպ՝ միակ անկուսակցական թեկնածուն ևս առաջադրված է ՀՀԿ-ի կողմից:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված մյուս երկու թեկնածուները՝ ՀՀԿ անդամ Արփիկ Թադևոսյանը և անկուսակցական Ժաննա Հովսեփյանը ստացել են 6-ական քվեներ:

Այս համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011 թ.-ի մարտի 27-ին այստեղ օրենքով սահմանված 5 անդամներից փաստացի ընտրվել էին 3-ը։

Ավագանու անդամ Մամիկոն Կարապետյանի լիազորությունները դադարեցվել էին՝ մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու հիմքով: Արդյունքում անհնարին էր դարձել համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, և ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում