Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Վրաստանի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Վրաստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հեռախոսազրույց կունենա վրաց գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ:

«Պետք է հեռախոսազրույց ունենամ Վրաստանի վարչապետի հետ: Պետք է քննարկենք կարևոր հարցեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին «Առաջին ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան և հույս հայտնել, որ նման հրավեր կստանա նաև Վրաստանից: «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ»,– նշել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում