Նիկոլ Փաշինյանը նոր ոստիկանապետ Օսիպյանի առջև դրել է ժողովրդի կողքին լինելու պահանջը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վալերի Օսիպյանը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում իր նշանակումն անսպասելի է համարում: Կառավարության մայիսի 11-ի նիստից առաջ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իրեն պատկերացնում է ոստիկանապետի դերում, Օսիպյանը պատասխանեց. «Վատ է այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, նա պատրաստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանն ասաց, որ մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: «Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:
Հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը նշեց՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:
Հետևեք մեզ նաև Telegram-ում