18
+24°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

Այս կազմով կառավարության վերջին նիստն էր. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

Այս կազմով կառավարության վերջին նիստն էր. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ի կառավարության նիստում, օրակարգային հարցերը սպառելուց հետո, շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ այս կազմով գործադրի վերջին նիստն է:

«Հարգելի գործընկերներ, կառավարությունն այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նաև նոր ձևավորվող կառավարությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Մայիսի 11-ին կայացած կառավարության նիստն առաջինն էր, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ն հրաժարվել է լինել նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը կլինի գործադիրի կազմում, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում