Մեկից ավելի քվեարկելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

Մեկից ավելի քվեարկելու կապակցությամբ ոստիկանությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել:Մմայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում