Հրավառության համար վարչական պատասխանտվության է ենթարկվել 16 անձ

Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:

Մայիսի 6-ի դրությամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով’ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում