Հայաստանում առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն
14/05/2018 12:14
![Հայաստանում առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն](https://times.am/v3/wp-content/uploads/2018/05/b36307de1c7ea1b2d0e297ba3e5690c5.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 14-17-ը, 19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, իսկ մայիսի 18-ին հյուսիսային շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևան քաղաքում`
Մայիսի 14-17-ը, 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: