Գործուղումն էքսկուրսիայի վերածելու դարաշրջանն ավարտվել է. ԿԳ նոր նախարարը՝ աշխատակիցներին
14/05/2018 12:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցներին գործուղումներին վերաբերող նոր հանձնարարական է տվել: Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գործուղումն էքսկուրսիայի ու տուրիստական ուղևորության վերածելու դարաշրջանն ավարտվել է։ «Եթե վարչապետն ու նախարարը կարող են մեկ օրում մասնակցել որևէ արտասահմանյան այցի ու շտապ վերադառնալ աշխատանքի, նույնը պետք է անեն նաև նախարարության մյուս աշխատակիցները»,-նշված է նախարարի գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում