Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը քննադատել է Օզիլին և Գյունդողանին Էրդողանի հետ լուսանկարի համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռիխարդ Գրինդելը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը ֆուտբոլիստներին քննադատող գրառում է կատարել «Թվիթեր »-ի իր միկրոբլոգում:
«Գերմանիայի ֆուտբոլային միությունը հարգում է մեր ֆուտբոլիստների հատուկ կարգավիճակը, ովքեր այլ ծագում ունեն, սակայն միությունն արժեքներ է դավանում, որոնք անհրաժեշտ կերպով չեն պահպանվում պարոն Էրդողանի կողմից: Դրա համար լավ չէ, որ մեր ազգային թիմի խաղացողներն օգտագործվեն նրա նախընտրական քարոզարշավի համար»,- գրել է Գրինդելը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Գերմանիայի ազգային թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի և «Էվերթոն»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի հարձակվող Ջեք Տոսունի հետ: Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ թուրքական ծագում ունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում