Մախմուր աղջիկ
14/05/2018 20:55
![Մախմուր աղջիկ](https://times.am/v3/wp-content/uploads/2018/05/b2e5d57d742fc81bc1edf2d3d15d49c7.jpg)
Նմանատիպ
Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:
Նազով աղջիկ,
Թուխ մազերով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու երազով աղջիկ:
Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աշջիկ:
Երնէկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի,
Կաթնաղբիւր աղջիկ:
Նազով աղջիկ,
Թուխ մազով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու,
Երազով աղջիկ:
Երգում է Վարդուհի Խաչատրյանը
Խոսք` Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի